56 մլն դրամի գողության և օժանդակության համար մեղադրվող Ա․Ա․-ի ընտանիքի երեք անդամները` հայրը, մայրն ու եղբայրը, ովքեր շուրջ մեկ շաբաթ հացադուլ էին իրականացնում ՀՀ նախագահականի դիմաց, այսօր դադարեցրել են այն:
Այս մասին հաղորդեց Ա․Ա․-ի հայրը` Լավրենտ Առուշանյանը: Նա նշեց, որ իրենք պատասխան են ստացել ՀՀ նախագահականից. «Մեզ ընդունեցին, երաշխավորեցին, որ արդար դատավարություն պետք է լինի: Մենք մեր բոլոր փաստերը ներկայացրեցինք»,- ասաց պարոն Առուշանյանը` հաղորդելով վաղը նրան և փաստաբան Լիպարիտ Սիմոյանին կրկին կընդունեն ՀՀ նախագահականում:
Նշենք նաև, որ երեկվանից հացադուլ է սկսել Ա․Ա․-ն, հայրն այս առումով ասաց. «Ես դեմ եմ, որ նա հացադուլ է անում: Ես չեմ կարողանում նրա հետ որևէ կերպ կապ հաստատել»:
Ա․Ա․-ի գործին կարող եք ծանոթանալ` այստեղ: