Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 26-րդ գլուխը վերաբերում է բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններին: 268-րդ հոդվածն է, որ տեղ է գտել այս գլխում, վերաբերում է թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությանը՝ առանց իրացնելու նպատակի. դրանք պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը և առաքելը քրեորեն դատապարտելի են:
Որպես կանոն թմրանյութը ազատազրկված հասցեատիրոջը, կամ, այսպես ասած պատվիրատուին հասնում է սննդամթերքի, քաղցրավենիքի, հյութերի, հագուստի, ծխախոտի, հիգիենայի պարագաների մեջ խնամքով պահված: Կարելի է նույնիսկ ենթադրել, որ թմրանյութ առաքողները չգիտեն էլ, որ քրեորեն դատապարտելի արարք են կատարում:
Թմրանյութի տեղափոխման կասկածանքով բերման ենթարկման մի շարք դեպքերը ներկայացնում է ՀՀ Ոստիկանությունը:
Տեսանյութը՝ police.am-ի: