Միջադեպ Խանջյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում

Հունվարի 31-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Խանջյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Հայկ Գ.-ին, որը հունվարի 30-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Նշենք, որ համաձայն ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 1-ին մասի՝ խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել