«Մերսեդես»-ը հարվածել է հեծանվորդի

Փետրվարի 1-ին, ժամը 22.11-ին տեղեկատվություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 34 PQ 774 պետհամարանիշի ավտոմեքենան հարվածել է հեծանվորդի, ինչից հեծանվորդը տեղափոխվել է Էջմիածնի ԲԿ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել