Այսօր ԼՂՀ Պաշտպանության բանակը իրականացրել է պատժիչ գործողություններ

ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել