Պաթալոգիկ խանդասիրության պատճառով նա քանդեց մեր երջանիկ ընտանիքը, խելացնոր մտքերով էր լցրել իր դատարկաբան գլուխը. իր ընկեր կոչվող Աբոյին մեր ամուսնական ընդհանուր անկողնում իմ կողքին պատահաբար պառկած տեսնելով` չարաչար սխալվելով կարծել էր, թե նա երևի իմ հետ ստոր նպատակներով է մերկացել և իր արշինով չափելով մտածել էր, թե մենք իբր թե իրար հետ… (անհարմար եմ զգում «կենակցել» բառը ասել, այդ բանից մանկուց զզվելու պատճառով): Բայց դա լկտի սուտ է, քանի որ Աբո կոչվածը նոր էր պառկել և այն էլ մայկան հագին և մի քանի վայրկյանում չէր հասցնի նման ստոր քայլ կատարել, մանավանդ, որ խելագար ամուսինս նրա հետևից մի րոպե հետո ներս խուժեց…
(Ցուցմունքից)