Դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտում ձևավորվել է բացասական պրակտիկա: Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց փաստաբան Ինեսսա Պետրոսյանը` պարզաբանելով. «Կան բազմաթիվ հոդվածներ, որոնցով մարդիկ կարող են տասնյակ անգամ ներկայացվել վաղաժամկետ ազատման, ընդ որում ներկայացվում է, նրանք չեն անցնում և միայն երեք ամիս անց կրկին կարող են դիմել»,- փոխանցեց տիկին Պետրոսյանը:
Նա նաև ասաց, որ ծանոթ է վիճակագրությանը, որի համաձայն` բազմաթիվ դատապարտյալներ 10-15 անգամ ներկայացվում են վաղաժամկետ ազատման և մերժվում հանձնաժողովի կողմից. «Բազմաթիվ հոդվածներով հանձնաժողովը նրանց ուղղակի թույլ չի տալիս դատարան ներկայացնել մերժումը, իսկ այդ հանձնաժողովը իր մերժման հիմքերն, որպես կանոն, չի ներկայացնում, մերժում են ու վերջ»,- նշեց փաստաբանը: