«Դալմա Գարդեն Մոլ»-ի խանութներում կատարված գողության գործի մանրամասները

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արթուր Քոլոյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Արթուր Քոլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2014 թվականի փետրվարի 16-ը ընկած ժամանակահատվածում Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում գործող մի քանի խանութներից հափշտակել է տարբեր արժողությամբ հագուստ:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Արթուր Քոլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսնգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ըստ որի՝

«Գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնիուղղ. հափշտակությունը`պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել