Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում մեկնարկած «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործի» լսումն ուղեկցվում է բողոքի ակցիայով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը հայտնեց, որ դատարանի դիմաց են հավաքվել և’ հայեր, և’ թուրքեր: Տասնյակ ոստիկաններ և ոստիկանական մեքենաների են հսկում պիկետի մասնակիցներին: Հայկական կողմի աջակիցները հանդես են գալիս «Այլևս ոչ մի 1915», «Ժամանակն է» կոչերով:
Երեւանի ժամանակով 12:15 մեկնարկած դատական առաջին նիստում առաջինը ելույթով հանդես է եկել Դողու Փերինչեքը: Ըստ կանոնակարգի` հաջորդիվ ելույթներ կունենան Շվեյցարիայի` որպես պատասխանող կողմ, Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները:
Հայկական կողմից հանդես կգան Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը, Հայաստանի շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող միջազգային կարգի փաստաբաններից երկուսը` Ամալ Քլունին և Ջեֆրի Ռոբերթսոնը:
Մանրամասները սկզբնաղբյուրի կայքում:
Լուսանկարները` «Արմենպրես»-ի