8 գաղտնի հարցերի քննարկում՝ ՀՀ Կառավարությունում

ՀՀ կառավարության հերթական նիստը նախատեսված է 2015 թվականի հունվարի 30-ին: Ինչպես Իրավաբան.net-ը տեղեկանում է կառավարության ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում տեղադրված Կառավարության նիստի օրակարգից, գործադիրն այս ուրբաթ օրը քննարկելու է 29 հարց: Սակայն ուշագրավն այն է, որ 29 հարցից 8-ը գաղտնի է, և հասարակությանը հասանելի չէ:

Մասնավորապես՝ 3 հարց զեկուցելու է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, 4 հարց՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, 1 հարց ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը:

Եթե որոշակի առումներով հասկանալի է, թե ինչ է զեկուցելու ՀՀ արդարադատության նախարարը, քանի որ նրա զեկուցման երեք հարցերը վերաբերվում են որդեգրման հարցերին, ապա մտածելու տեղիք են տալիս մյուս 5 հարցերը, որոնք գաղտնի նշումից և զեկուցողի անունից բացի որևէ այլ տվյալ չեն պարունակում:

Դե ինչ, մնում է հուսալ, որ ՀՀ կառավարության կողմից գաղտնի նշմամբ հարցերի քննարկման ավելացումը ավանդույթ չի դառնա և այսուհետ առավել կապահովվի կառավարության կողմից որոշումների ընդունման գործընթացի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Untitled-8

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել