ՀՀ Փաստաբանների պալատը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը ստացել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հրավերը 2015թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Գերմանիայի Դաշնային Հանրապետության փաստաբանական գրասենյակում մեկ փաստաբանի այցելության վերաբերյալ։
Ծրագրին կարող են մասնակցել միայն այն փաստաբանները, ովքեր ազատ տիրապետում են գերմաներեն լեզվին։ Ծրագիրը մասնակի ֆինանսավորվում է հրավիրող կողմը (բացառությամբ ճանապարհածախսի և որոշ այլ ծախսերի)։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ Փաստաբանների պալատի պաշտոնական կայքում: