Մանրամասներ երեկ Մարտունու Լիճք գյուղում կատարված սպանությունից

ՀՀ քաղաքացի Ա.Իրիցյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 27-ին ձերբակալվել է Լիճք գյուղի բնակիչ Ա.Գորոյանը՝ սպանության կասկածանքով։ Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Քննչական կոմիտեից:

2015 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 16:05-ին, «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը «հոգեվարքային վիճակ՝ հրազենային վնասվածքով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արթուր Յուրիկի Իրիցյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է, որ Իրիցյանին հրազենային վնասվածք է պատճառվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի սկզբնամասում գտնվող հուշարձանի մոտ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 4 հատ պարկուճ:

Քրեական գործով կազմվել է քննչական խումբ, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ` սպանության բոլոր հանգամանքները պարզելու համար:

Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, նշանակվել մի շարք համալիր փորձաքննություններ, հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանց բնակարաններում կատարվել խուզարկություններ։

2015 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 05:30-ին, մեղայականով ներկայացել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Ա.Գորոյանը (ծնված 1986թ.), ով նույն օրը՝ ժամը 06:30-ին, ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով:

Հիեցնենք, որ երեկ «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը «հոգեվարքային վիճակ, հրազենային վնասվածքով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արթուր Յուրիկի Իրիցյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել