Կրակոցներ և սպանություն` Մարտունիում

2015 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 16:05-ին «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը «հոգեվարքային վիճակ, հրազենային վնասվածքով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արթուր Յուրիկի Իրիցյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է: Այդ մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննությամբ պարզվել է, որ Իրիցյանին հրազենային վնասվածք է պատճառվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի սկզբնամասում գտնվող հուշարձանի մոտ: Դեպքի վայրում հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 4 հատ պարկուճ:
Քրեական գործով կազմվել է քննչական խումբ, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ` սպանության բոլոր հանգամանքները պարզելու համար:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել