2015 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքը վերանվանվել է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքով հիվանդության, պրոթեզավորման, առողջարանային բուժման, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի դեպքերում տրվող ժամանակավոր անաշխատունակության նպաստներում կատարված հիմնական փոփոխությունները:
1. «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, այսինքն այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակությունն առաջացել է (ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակահատվածը սկսվել է) մինչև 2015 թվականի հունվարի 1-ը:
2. Ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված` վարձու աշխատող հանդիսացող ընտանիքի անդամներին նպաստ չի տրվում:
3. Համատեղությամբ աշխատելու դեպքում նպաստը, ինչպես և նախկինում` յուրաքանչյուր գործատուի և ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի կողմից:
4. Նպաստը հաշվարկվում է նախկինի պես` ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար:
5. Վարձու աշխատողի նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող 5 (նախկինում` 3) աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը վճարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին:
6. Վերացվել են որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով վարձու աշխատողին նպաստ նշանակելու համար օրենքով սահմանված սահմանափակումները (նախկինում պահանջվում էր, որ նա վերջին մեկ տարվա ընթացքում մինչև ժամանակավոր անաշխատունակության ծագումը աշխատեր 3 ամսից ոչ պակաս կամ վերջին 2 տարվա ընթացքում` 10 ամսից ոչ պակաս):
7. Նպաստը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) 80 տոկոսից (նախկինում` 100 տոկոսից):
8. Նպաստի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծության` միջին ամսական աշխատավարձի (եկամտի համար) 80 տոկոսի սահմանվել է վերին շեմ, վերացել է ստորին շեմը.
ա) վարձու աշխատողի դեպքում միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսի առավելագույն շեմը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի (այսուհետ` նվազագույն ամսական աշխատավարձ) 10-ապատիկին է: Այսինքն, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձի 80 տոկոսը գերազանցում է 66 138 x 10=661 380 դրամը (հուլիսի 1-ից` 72 751 x 10=727 510 դրամը), ապա նպաստը հաշվարկվում է 661380 դրամից (հուլիսի 1-ից` 727 510 դրամից): Նախկինում վարձու աշխատողին տրվող նպաստների բոլոր տեսակների համար վերին շեմ սահմանված չէր:
Օրինակ 1. Եթե նախկինում 800 000 դրամ միջին ամսական աշխատավարձի դեպքում վարձու աշխատողին հիվանդության համար տրվող նպաստը հաշվարկվում էր հենց այդ գումարից, ապա ներկայումս կհաշվարկվի 640 000 դրամից (800 000 x 80%), իսկ 900 000 դրամի դեպքում ներկայումս կհաշվարկվի 661 380 դրամից (900 000×80%=720 000 դրամը գերազանցում է 661 380 դրամը):
բ) Ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի դեպքում միջին ամսական եկամտի 80 տոկոսի համար առավելագույն շեմը նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկն է` 330 690 դրամը (հուլիսի 1-ից` 363 755 դրամը): Նախկինում վերին շեմ սահմանված էր ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին տրվող նպաստների բոլոր տեսակների (այդ թվում` հղիության ծննդաբերության նպաստի) համար` նույն` նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկի չափով, սակայն հիմք էր ընդունվում միջին ամսական ամբողջ եկամուտը, ոչ թե 80%-ը:
Օրինակ 2. 400 000 դրամ միջին ամսական եկամտի դեպքում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը նախկինում հաշվարկվում էր 66 138×5=330 690 դրամից (նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկից), ապա ներկայումս կհաշվարկվի 320000 դրամից (400 000 x 80%), իսկ 500 000 դրամ միջին ամսական եկամտի դեպքում թե նախկինում և թե ներկայումս կհաշվարկվի 330 690 դրամից (և 500 000 դրամը, և 400 000 դրամը (500 000 x 80%) գերազանցում են նվազագույն ամսական աշխատավարձի 5-ապատիկը):
գ) Վերացել է վարձու աշխատողի նպաստի հաշվարկման հիմքում դրվող միջին ամսական աշխատավարձի ստորին շեմը (նախկինում նվազագույն ամսական աշխատավարձի չափն էր):
դ) Վերացել է առանձին դեպքերում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստի հաշվարկման հիմքում ընկած միջին ամսական եկամտի ստորին շեմը (նախկինում տվյալ տարվա ընթացքում պետական գրանցում է ստացած կամ ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդող տարվա ընթացքում եկամուտ չունեցած, սակայն եկամտային հարկ վճարած ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկվում էր նվազագույն ամսական աշխատավարձի չափից):
9. Փոխվել է վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը`
ա) Ինչպես և նախկինում` վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձի հաշվարկման հաշվարկային ժամանակահատվածը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսներն են:
բ) Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Նախկինում հաշվի էր առնվում մինչև երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող` համապատասխան թվով հերթական օրացուցային ամիսների համար վճարված եկամուտը (այդ թվում` հղիության և ծննդաբերության նպաստի գումարը, եթե դրա վճարման ամիսն ընդգրկվում էր հաշվարկային ժամանակահատվածում):
Օրինակ 7. 3 տարի երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի մոտ` աշխատանքի վերադառնալուց 5 ամիս հետո առաջացել է ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստի իրավունք: Հաշվետու ժամանակաշրջանի 12 ամիսներից 4-ը (աղյուսակի 1-4-րդ ամիսներ) այդ ամսվան նախորդող ամիսներն են, իսկ մնացած 8-ում (աղյուսակի 5-12-րդ ամսիներ) անձը գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում: Միջին ամսական աշխատավարձի հաշվարկում այդ 8 ամիսների համար որպես եկամուտ կընդունվի երեխայի խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատողի աշխատավարձը, որը ենթադրենք` կազմել է 80 հազար դրամ:
1-ին ամիս | 2-րդ ամիս | 3-րդ ամիս | 4-րդ ամիս | 5-րդ ամիս | 6-րդ ամիս | 7-րդ ամիս | 8-րդ ամիս | 9-րդ ամիս | 10-րդ ամիս | 11-րդ ամիս | 12-րդ ամիս | Ընդամենը | |
աշխատավարձ | 200 | 200 | 200 | 200 |
խնամքի արձակուրդ |
||||||||
աշխատավարձհաշվարկի համար | 200 | 200 | 200 | 200 | 80 | 80 | 80 | 80 | 80 | 80 | 80 | 80 | 1,140 |
միջին ամսականաշխատավարձ | 120 |
գ) Վարձու աշխատողի դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկում է միայն մեկ գործատու` հաշվարկային ժամանակահատվածում իր կողմից վճարված եկամուտը 12-ի բաժանելու միջոցով: Նախկինում ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում հաշվի էր առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ:
դ) Նպաստը հաշվարկվում է հաշվարկված մեծությունը (միջին ամսական եկամտի 80%-ը) 21-ի (5-օրյա աշխատանքային շաբաթ) կամ 25-ի (6-օրյա աշխատանքային շաբաթ) բաժանելու և ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած համապատասխան աշխատանքային օրերի թվով բազմապատկելու միջոցով:գ) Վարձու աշխատողի դեպքում միջին ամսական աշխատավարձը հաշվարկում է միայն մեկ գործատու` հաշվարկային ժամանակահատվածում իր կողմից վճարված եկամուտը 12-ի բաժանելու միջոցով: Նախկինում ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը տասներկու ամսից պակաս լինելու դեպքում հաշվի էր առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: