Արդարադատության խորհուրդը երկու նոր անդամ ունի

Արդարադատության խորհրդի երկու անդամի ընտրության, ինչպես նաև ՀՀ դատական համակարգի առջև ծառացած մի շարք արդիական խնդիրների քննարկման նպատակով հունվարի 23-ին տեղի է ունեցել ՀՀ դատավորների ընդհանուր ժողով: Այս մասին տեղեկացրել են ՀՀ դատական համակարգի մամուլի ծառայությունից: Փոխանցվել է, որ քվեարկության արդյունքում որոշվել են Արդարադատության խորհրդի երկու նոր անդամները։ Համաձայն արդյունքների՝ ԱԽ երկու նոր անդամներն են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ելենա Սողոմոնյանը և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Մարգարիտա Հարթենյանը:

Ելենա Սողոմոնյան, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր

Untitled-3

Մարգարիտա Հարթենյան, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր 

Untitled-4

ՀՀ Արդարադատության խորհրդի անդամներ ընտրելու վերաբերյալ №-01Ա որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Լուսանկարները` court.am:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել