«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դեմ արտահայտվող առևտրականներն այսօր` հունվարի 26-ին ՀՀ կառավարության դիմաց էին: Ցուցարարներին ընդառաջ դուրս եկած կառավարության ներկայացուցիչը փոխանցեց, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրաստ է ընդունել նրանցից կազմված 10 հոգանոց խմբին, սակայն առևտրականները մերժեցին առաջարկը` պատասխանելով, որ Հովիկ Աբրահամյանը իջնի շենքի դիմաց:
Հիշեցնենք` «Շրջանառության հարկի մասին» փոփոխված օրենքը ուժի մեջ մտավ 2014թ. հոկտմեբերի 1-ից, ըստ որի` առևտրական գործունեություն ծավալող ընկերությունների համար շրջանառության հարկը նվազել է`փոխարենն ավելացել ապրանքաշրջանառության հետ կապված թղթաբանությունը։ Բողոքի ցույցերի արդյունքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց մինչև 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքում առկա գույքագրման պահանջը: