2015 թվականի հունվարի 16-ի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արմեն Թումանյանի և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանի լիազորությունները դադարեցնելու մասին: Հրամանագրում, մասնավորապես՝ ասված է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի հունվարի 12-ի առաջարկությունները` որոշում եմ դադարեցնել՝
1) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արմեն Թումանյանի լիազորությունները.
2) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Էրնա Հայրիյանի լիազորությունները»: