Այսօր տեղի կունենա Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ դատական համակարգի մամուլի ծառայությունից: ՀՀ Դատական համակարգի պաշտոնական կայքում հրապարակվել է նաև Ժողովի օրակարգը, որով նախատեսված է Արդարադատության խորհրդի երկու անդամների ընտրություն և մի շարք կազմակերպչական հարցերի քննարկում: