ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է կրկնակի մրցույթ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական նիստերի քարտուղարի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Դատական նիստերի քարտուղարը կազմում կամ ձայնագրում է դատական նիստի արձանագրությունը և սահմանված ժամկետում ներկայացնում դատավորներին` ստորագրության, իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 05.02.2015թ.:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 17.02.2015թ. ժամը 11:00-ին Դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):
Մանրամասները՝ ՀՀ Դատական համակարգի պաշտոնական կայքում: