ՀՀ կառավարության այսօրվա նիստին քննարկման դրվեց պաշտոնանկության և պաշտոնավարության մասին վկայող ՀՀ նախագահի երկու նախագծեր, ինչպես նաև կատարվեց նոր նշանակություն գործադիրի կազմում:
Առաջինով ՀՀ կառավարությունը հաստատեց Արմեն Գևորգյանին Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգողի պարտականություններից ազատելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագիծը:
Երկրորդով գործադիրը հավանության արժանացրեց Վաչե Գաբրիելյանին ԱՊՀ հարցերով ՀՀ ազգային համակարգող նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:
Բացի այդ կառավարությունում այսօր կատարվեց նոր նշանակում, կառավարության որոշմամբ Արմեն Շահնազարյանը նշանակվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար։ Հովիկ Աբրահամյանը նրան մաղթեց բեղումնավոր աշխատանք: