Այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկվել է Արմեն Շահնազարյանին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին որոշման նախագիծը, որում, մասնավորապես՝ ասված է.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21 –ին և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Արմեն Շահնազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար»։