Գյումրի քաղաքի Սուրբ Նշան եկեղեցում, այսօր` հունվարի 20-ին, ժամը 17:00-ից սկսվեց Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը:
Հիշեցնենք` հունվարի 12-ին Գյումրիում եղավ դաժան սպանություն, որի հետևանքով մահացան Ավետիսյաններ ընտանիքի 6 անդամները, 6-ամսական Սերյոժա Ավետիսյանին իրավապահները գտել էին դանակահարված վիճակում, նա հիվանդանոցում անցկացրեց 7 օր, երեկ մահացավ երեխան: Սպանության մեջ մեղադրվում է ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:
Իրավաբան.net-ի հանրային թղթակիցը փոխանցում է, որ եկեղեցում բազմամարդ է, ոստիկանները համակարգում են արարողությունը, հստակ առանձնացված է մեքենաների կայանավայրը, մարդկանց կանգնելու տեղը, խառնաշփոթ չկա: Փոխանցվում է, որ լարվածություն այս պահին Գյումրիում չի նկատվում: