Մրցանակաբաշխություն՝ «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում

ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինը հաղորդում է, որ այսօր ժամը 14.00-ին Երևանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Սիս» դահլիճում տեղի կունենա Եվրոպայի խորհրդի 2014 թ. Լավագույն գործելակերպի ծրագրի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որտեղ մրցանակներ կհանձնվեն ծրագրում հաղթած հայկական համայնքներին:
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը և ԵԽ Ժողովրդավարական հաստատությունների ու կառավարման բաժնի ղեկավար Ալֆոնսո Զարդին:

Եվրոպայի խորհրդի տեղական ինքնակառավարման բարեփոխումների փորձագիտական կենտրոնի առաջնային ծրագրերից մեկը` Լավագույն գործելակերպի ծրագիրը, Հայաստանում առաջին անգամ իրականացվել է 2014 թվականին: Նպատակն էր բացահայտել, հանրորեն ճանաչել և տարածել հայկական համայնքներում կիրառվող լավագույն գործելակերպերը հետևյալ 3 ոլորտներում` քաղաքացիական մասնակցության խթանում, նախադպրոցական և արտադպրոցական կրթություն, տեղական արվեստների և արհեստների զարգացում:

Լավագույն գործելակերպի ծրագիրն իրականացնում է ԵԽ կողմից` ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ իրականացվող «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է Դանիայի կառավարության կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել