Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը այսօր ժամանել է Երևան` համակարգելու Գյումրիում հունվարի 12-ին ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած դաժան սպանության հետաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջից:
Աղբուրը փոխանցում է, որ ՌԴ նախագահը Ալեքսանդր Բաստրիկինին հանձնարարել է սերտ համագործակցություն ծավալել հայկական իրավապահ մարմինների հետ` հետաքննությունը մաքսիմալ օբյեկտիվ և ամբողջական իրականացնելու համար: