Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հունվարի 16-19)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 16-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության և մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:
Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպքից բացահայտվել է 27-ը:
Բացահայտվել է գողության` 10, յուրացման, ապօրինի ծառահատման և որսագողության 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է յուրացման 1 և գողության 2 դեպք:
Անցած երեք օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 35-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել