Դանակահարություններ վիճաբանության ժամանակ

Հունվարի 17-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի և վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1952 թ. ծնված Հարություն Հ.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.20-ի սահմաններում, Շաքե գյուղում, տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, 1954 թ. ծնված Օլեգ Ս.-ն խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրան:
Օլեգ Ս.-ն բերման է ենթարկվել բաժին:
Դանակն առգրավված է: 
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

***
Հունվարի 18-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է դիմել 1957 թ. ծնված Արայիկ Ղ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, 1955 թ. ծնված Կարապետ Գ.-ն դանակով հարվածել է իր կրծքավանդակի շրջանին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կարապետ Գ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել