Սպանություն Երևանում. առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզվել է

2015 թվականի հունվարի 18-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբելյան փողոցի 3-րդ շենքի 3-րդ մուտքի մետաղյա դռան հետնամասում հայտնաբերվել է Վազգեն Դալլաքյանի դիակը` մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Փաստի առթիվ 2015 թվականի հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով :

Քննության շրջանակներում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու, գործի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել