ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրավերով այսօր Հայաստան կժամանի ՌԴ քննչական կոմիտեի նախագահը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Կողմերը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակինը:

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Ա.Հովսեփյանը Ալ. Բաստրիկինին հրավիրել է Հայաստան։ Հրավերն ընդունվել է, եւ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ ՔԿ նախագահն այսօր կգա Հայաստան։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 

Լուսանկարը՝ ՀՀ քննչական կոմիտեի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել