«Վալերի Պերմյակովի զորամասում արատավոր բարքեր են եղել». «МК»

ՌԴ ՊՆ-ի հանրային խորհրդի անդամ Վալենտինա Մելնիկովան «МК.ru»-ի հետ զրույցում անդրադարձել է հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությանը, որում որպես մեղադրյալ ներգրավված է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազային զինծառայող Վալերի Պերմյակովը:

Նա հավաստիացրել է, որ նմանաբնույթ դեպքեր տվյալ ռազմաբազայում նախկինում չեն եղել, սակայն պարզաբանել է, որ զորամասում արմատացած են եղել արատավոր բարքերը. «2009-2013 թ. այնտեղ ամեն ինչ անաղմուկ էր` ոչ մի բողոք չի եղել զինծառայողներից և նրանց ծնողներից: Սակայն, ինչպես հասկանում եք, ծառայողական մթնոլորտը մեծապես կախված է հրամանատարներից: Սկսած 2013թ. վերջից այդ ռազմակայանից բավականին հաճախ սկսեցին բողոքներ գալ: Չեմ կարող ասել, որ այդ դեպքերը զանգվածային բնույթ էին կրում, սակայն որ եղել են, դա փաստ է: Բողոքում էին նրանից, որ զինվորներից գումարներ են վերցնում, ստորացնում են նրանց, հիվանդության դեպքում ժամանակին չեն ուղարկում զինվորական հոսպիտալում բուժվելու: Ընդ որում` այդ ամենի համար մեզ դիմած զինվորները մեղադրում էին ոչ թե իրենց զինակիցներին կամ ռազմաբազայի հրամանատարությանը, այլ կրտսեր սպաներին: Մենք, հատկապես գումարները խլելու խնդրով դիմել էինք զինվորական դատախազին, որից հետո նմանաբնույթ դեպքերը դադարել են»:

«МК»-ի լրագրողները պարզել են, որ Վալերի Պերմյակովը հակում ունի թաքցնելու իր մասին իրական տեղեկատվությունը: Այսպես, սոցցանցերից մեկի իր էջում նա նշել է, որ սովորել է Չիտա քաղաքի 17-րդ երեկոյան դպրոցում, սակայն դպրոցի տնօրենն այս տեղեկատվությունը կտրականապես հերքել է: Պարզվել է, որ Վալերի Պերմյակովը արմատներով է Հետբայկալյան շրջանի Դուլդուրգա գյուղից է, իսկ բանակ զորակոչվել է Չիտայի շրջանի Բալեյ քաղաքից, որտեղ կա գիշերային դպրոց: МК-ի ընթերցողներից մեկն էլ նշել է, որ Բալեյ քաղաքում գիշերային դպրոց չկա:

Մանրամասները սկզբաղբյուրի կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել