Ծառայողական քննություն Գյումրիի տուն-ինտերնատի հրդեհի կապակցությամբ

Ինչպես Իրավաբան.net-ն արդեն տեղեկացրել է, հունվարի 15-ին ժամը 06:00-ի սահմաններում Գյումրու տուն-ինտերնատում տեղի է ունեցել դժբախտ դեպք, որի հետևանքով մահացել են  տուն ինտերնատի 2  բնակիչ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով, դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ քննության, տուն ինտերնատի համապատասխան աշխատակիցների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը պարզելու նպատակով, նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին հաղորդում է ՀՀ աշխատանքի և սոցիալակն հարցերի նախարարության մամուլի ծառայությունը;

Ձևավորվել է աշխատանքային խումբ, որն առավոտյան մեկնել է Գյումրի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել