Քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գյումրիի ընտանիքի 6 անդամների սպանության դեպքին, նա գրել է.
«Ինչքան էլ որ սահմռկեցուցիչ սպանություն տեղի ունեցած չլինի, իմ համար անընդունելի են գլխատելու, քառատելու, վառելու և այդ կարգի ինքնադատաստանի կոչերը: Պետությունը նրանով է պետություն, իսկ ազգն էլ պետականաստեղծ ազգ, երբ անգամ ամենաանմարդկային հանցագործությանը պատասխանում է ոչ թե վրեժով, այլ արդարադատությամբ, և ցանկացած ոք էլ ենթարկվում է պատժի միմիայն անկախ դատարանի կողմից կայացված դատավճռով, այլ ոչ թե ինչ-որ անձի կամաարտահայտությամբ: Այլ պարագայում մենք Հայաստանի Հանրապետությունից նորից կվերադառնանք Արենիի քարանձավ…»: