Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ նշանակելու մասին: Հրամանագրում, մասնավորապես` ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով և հիմք ընդունելով «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ Արմեն Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Հարությունյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից: