Հայտնաբերվել է տանտիրոջ այրված դին

Հունվարի 9-ին, ժամը 21.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի  3-րդ միկրոշրջանի թիվ 23 շենքի հարկերից մեկի բնակարանում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿ և ԱԻՆ նախարարությունից: Աղբյուրը փոխանցում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 22.12-ին: Թիվ 12 բնակարանում հայտնաբերվել է տանտիրոջ՝ Վ. Հ.-ի (մոտ 80 տարեկան) այրված դին: Այրվել է մահաճակալը՝ անկողնային պարագաներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել