Մրցույթ՝ ԱԺ աշխատակազմում վարչության պետի պաշտոն զբաղեցնելու համար 

ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ (ծածկագիր` 1-1.2.-3)

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

* բարձրագույն կրթություն, պետական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժ և Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական (բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտների և Երևանի վարչական շրջանների ղեկավարների և նրանց տեղակալների պաշտոնների) կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ կամ քաղաքացիական ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ մինչև 2015 թվականի հունվարի 1-ը` պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ.

* պաշտոնի անձնագրով նախատեսված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն.

* ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ.

* առնվազն մեկ օտար լեզվի ազատ տիրապետում.

* անհրաժեշտ կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:

* * *

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 12 հունվարի 2015թ.:

Մրցույթը կկայանան 2015թ. հունվարի 23-ին, ժամը 11:00-ին ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Երևան, Մ. Բաղրամյան 19):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (հեռ. 011 513-460):

* * *

Մրցույթին դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

* պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

* արական uեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

* մեկ լուuանկար` 3×4 uմ չափի.

* անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել