Ավստրալիայի քաղաքացուն Երևանում վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Ավստրալիայի քաղաքացի Գայե Ջոշարիին Երևանում վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ: 2014թ. դեկտեմբերի 26-ին` ժամը 05:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում` թիվ 42 Ա շենքի դիմաց, վրաերթի է ենթարկվել հետիոտն` Ավստրալիայի քաղաքացի Գայե Ջոշարին, և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

2015թվականի հունվարի 5-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և 244-րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն: 2015 թվականին հունվարի 7-ին վարույթն իրականացնող մարմինը տեղեկություն է ստացել, որ նույն օրը` ժամը 01:30-ի սահմաններում, Գայե Ջոշարը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում գիտակցության չգալով, մահացել է: Նույն օրը նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վրաերթ կատարած վարորդի ինքնությունը: Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնին` վարորդին և վրաերթ կատարած ավտոմեքենան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացուն մինչ վրաերթի պահն ընկերակցած անձինք: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել