Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը պետք է փոփոխել. փաստաբան

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքն ընդունվել է դեռևս խորհրդային տարիներին: «AM» իրավաբանական ընկերության իրավախորհրդատու Հովհաննես Խուդոյանն գտնում է, որ ժամանակն է փոփոխել այս օրենսգիրքը. «Այս փաստաթղթում մնացել են հին տերմիններ ու տեքստեր, որոնք առնչություն չունեն այսօրվա իրականության հետ: Պետք է ամբողջությամբ նոր օրենսգիրք ընդունել»,- նշեց պարոն Խուդոյանը:

Բացի այդ, նա հավելեց, որ շատ իրավախախտումներ ունեն ավելի լայն մեկնաբանության կարիք, մինչդեռ ներկա շարադրանքով վարչական մարմինների կողմից տարբեր հակասող մեկնաբանություններ են տրվում:

Պարոն Խուդոյանը նաև անհրաժեշտ համարեց դուրս բերել իրենց նշանակությունը կորցրած իրավախախտումներ և ավելացնել նորերը. «Վարչական իրավունքի ոլորտը զարգանում է և անհրաժեշտ է լինում տարբեր ուղղվածություններում, ճուղային տարբեր ոլորտներում սահմանել իրավախախտումներ, որոնք առավել արդյունավետ կիրականացնեն վարչական իրավանորմերի պահպանումը»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել