ԼՂՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 3-ին ստորագրել է հրամանագրեր: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայքէջից:

Համաձայն հրամանագրերի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի շարքային Վարդան Մկրտչյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով, նույն զորամասի սպա, լեյտենանտ Կարեն Գրիգորյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել