2014թ.-ի, ըստ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի, արդարացման դատական ակտերն ավելացել են. «Ոչ միայն իմ գործերով, այլ ընդհանուրի մեջ: Ես նայում եմ մամուլում, իմ ծանոթ փաստաբանների տեսանկյունից, նմանաբնույթ ակտերն ավելացել են»,- նշեց տիկին Պետրոսյանը:
«Սա խոսում է այն մասին, որ ամենայն հավանականությամբ դատական համակարգը փորձում է մի քիչ օրինական լինել և արդարությունը վեր հանել»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը: