Ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական 2 գործողություն, ունենք զոհեր. ԼՂՀ ՊԲ

 ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը` ժամը 03:15-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ հարավային և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում` հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

Ցավոք, հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են ՊԲ զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:

Վիրավորում է ստացել զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել