Ինչո՞ւ է փաստաբանը դրական տրամադրված Քննչական կոմիտեի նկատմամբ

Փաստաբան Ռուբեն Ջաղինյանը դրական է գնահատում Քննչական կոմիտեի աշխատաքը` միաժամանակ նշելով, որ կոմիտեի գործունեությունում էական փոփոխություն չի արձանագրվել: Քննչական կոմիտեն ստեղծվեց այս տարի, կոմիտեն ղեկավարում է նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

«Դատախազությունից կախվածությունը նվազել է, միակ դրական քայլը դա է: Փորձում են ավելի օրինական աշխատել, թե ինչքանով է նրանց մոտ ստացվում դա, դեռ չգիտեմ,- ասաց պարոն Ջաղինյանը` հավելելով. «Քննչական կոմիտեի աշխատակիցները սկսել են զերծ մնալ նաև ոստիկանությունից, համենայն դեպս` խոսքով ասում են, որ կապ չունեն: Ի սկզբից նույն ստորաբաժանումն էր, միմյանց հետ նույն ուսադրի տակ էին աշխատում: Մի քանի գործ ունեմ վարույթումս, չեմ կարող բացասական գնահատական տալ Քննիչական կոմիտեին, փորձում են որևէ բան փոխել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել