Արա Ղազարյանը` 2014թ. կարևորագույն իրադարձության մասին

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը 2014 թվականի կարևորագույն ձեռքբերումը համարում է Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումը, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց կուտակային կենսաթոշակների օրենքի վիճահարույց դրույթները:

«Առաջին անգամ ԱԺ-ում քաղաքական ֆրակցիաները կարողացան ձեռք բերել միասնություն, որի արդյունքում ծնվեց գանգատ Սահմանադրական դատարան, այնուհետև եղավ Սահմանադրական դատարանի որոշ13ում, որը բերեց քաղաքական որոշման, այսինքն` հրաժարական տվեց վարչապետը: Մենք տեսնում ենք` ժողովրդավարությունն ինչպես է աշխատում, իսկապես ժողովուրդը կարողացավ իր ուզածին հասնել»,- նշեց իրավաբանը` հավելելով. «Այլ բան է, որ հետո չարաշահվեց այդ որոշումն ու աղավաղվեց դրա բնույթը, դա ցավալի է»:

Ինչ վերաբերում է Ամանորին, ապա պարոն Ղազարյանը փոխանցեց, որ այն նշել է ընտանիքի հետ Երևանում: Միևնույն ժամանակ, նա դեմ արտահայտվեց այն հանգամանքին, որ տոներին հանգստյան համար կառավարության որոշմամբ սահմանվել է 12 օր. «Ո՞ր զարգացած, ժողովրդավարական երկրներում են մարդիկ 12 օր հանգստանում, զուտ նրա համար, որ Նոր տարի է կամ ծննդյան տոներ են, մի քանի օր պետք է հանգստանան և վերջ»,- շեշտեց պարոն Ղազարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել