Փաստաբանի ֆեյսբուքյան էջը կոտրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

«Norikyan law office» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

Փաստաբան Նորայր Նորիկյանի կողմից ս.թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչություն ներկայացված հաղորդման հիման վրա ս.թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչի կողմից Անհայտ անձի կողմից համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն: Նկատի ունենալով, որ անհայտ անձի հանցավոր գործողությունների հետևանքով փաստաբան Ն. Նորիկյանին պատճառվել է բարոյական վնաս, վերը նշված քրեական գործով վերջինս ս.թ. դեկտեմբերի 16-ին ճանաչվել է տուժող: Կից ներկայացնում ենք հաղորդման տեքստը.

«Երբ 2013 թվականի գարնանը հակերները ջարդեցին իմ ֆեյսբուքյան էջը, մտածեցի, որ իրենց կրքերին հագուրդ տալու հերթական զոհը ես եմ և հրաժարվեցի որևէ կերպ հետամուտ լինել` պարզելու հնարավոր համակարգչահենին:

Ս.թ. նոյեմբերի 9-ին կրկին անգամ ջարդվել է իմ էջը և իմ անունից բավականին գռեհիկ բովանդակությամբ նամակներ են ուղարկվել ինձ հարազատ մարդկանց, որոնց հետ ունեմ բարեկամական հարաբերություններ:

Ես իմ ներողամտությունն եմ հայցում իմ բոլոր ընկերներին, որոնց իմ անունից նման բովանդակությամբ նամակներ են հասցեագրվել:
Վստահ եմ, որ իմ ընկերները չեն կասկածում, որ ինքս չէի կարող լինել դրանց հեղինակը:

Ես կարծում եմ, որ սա լրջագույն սպառնալիք է յուրաքանչյուրիս համար, որը կարող է ունենալ ծանր հետևանքներ…

Թեև այս ամենին, ես պատրաստվում եմ հետամուտ լինել` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտնաբերելու մեղավորներին` ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված հանցագործությունների կատարման համար պատասխանատվության ենթարկելու համար:

Այդ նպատակով պատրաստում եմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանությանը, թեև վերը նշված գրությունը նույնպես կարող է դիտարկվել որպես հաղորդում հանցագործության մասին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել