ՏԻՄ ընտրությունները մեկնարկել են

Այսօր դեկտեմբերի 14-ին Հայաստանում մեկնարկել են համայնքների ղեկավարների և ավագանու անդամների ընտրությունները: Համայնքային ղեկավարի ընտրությունները կանցկացվեն 26 համայնքներում, իսկ ավագանիների ընտրությունը` 9 համայնքներում:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից` Արմավիրի մարզից համայնքի ղեկավարներ են ընտրվում Ջրաշենում, Արեվադաշտում, Գեղակերտում, Լեռնամերում, Վերին Դվինում, Ծաղկունքում: Գեղարքունիք մարզի 5 համայնքներում կընտրեն ավագանու անդամներ, 2-ում` համայնքի, Սյունիքի 2 համայնքներում կընտրվեն ավագանու անդամներ, ևս երկուսում համայնքի ղեկավարներ, համայնքների ղեկավարներ կընտրվեն նաև Կոտայքի, Լոռու, Վայոց Ձորի և Շիրակ մարզերում:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կշարունակվեն մինչև 20:00-ն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել