Պատահարներ Երևան քաղաքում

Դեկտեմբերի 12-ին, ժամը 14.30-ին, Երևանի  Խանջյան փողոցում` Վ.Մամիկոնյանի արձանի դիմաց, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 13.50-ին,  «Տոյոտա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 32-ամյա տղամարդու  և 6-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Դեկտեմբերի 12-ին, ժամը 6.10-ին,  «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 95 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 46-ամյա հեծանվորդի, որը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել