Ոստիկանի կողմից պոռնկագրական նյութեր տարածելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցը, 2014թ. օգոստոսի սկզբերին ծանոթանալով և շուրջ երկու ամիս մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով Աննա Մ.-ի հետ, 2014թ. հոկտեմբերից որոշել է իր հետ հարաբերությունները խզելու համար վրեժխնդիր լինել վերջինից, և նրան վարկաբեկել մտերիմների, աշխատակիցների, ազգականների և այլ անձանց շրջանում: Այդ նպատակով 2014թ. նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 3-ին առանց Աննա Մ.-ի համաձայնության և թույլտվության համացանցի «www.odnoklassniki.ru» և «www.facebook.com» սոցիալական կայքերում նրա անվամբ իր ստեղծած անհատական էջում տեղադրել, ապա տարածել է Աննա Մ.-ի անձնական գաղտնիք համարվող տեղեկությունները` լուսանկարները, բնակավայրի հասցեն և հեռախոսահամարները, իսկ նշված լուսանկարների շարքում սոցիալական կայքերից ներբեռնել է այլ անձանց 4-5 պոռնկագրական բնույթի լուսանկարներ, ապա լուսանկարներով կայքէջից Աննա Մ.-ի ծանոթների և այլոց ինտերնետային էջերին այցելելու միջոցով` տարածել է նաև պոռնկագրական բնույթի լուսանկարները:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 263-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել