Պետական ծառայության թափուր պաշտոններ ՀՀ ԱԺ աշխատակազմում

ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմում հայտարարվում են մրցույթներ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար: Առկա են հետևյալ թափուր պաշտոնները.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդատու,

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվական վարչության արխիվի վարիչ,

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ,

4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի առաջատար մասնագետ:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 25 դեկտեմբերի 2014թ.:

Մրցույթները կկայանան 2015թ. հունվարի 13-ին, ժամը 11:00-ին (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության խորհրդատուի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետի) եւ ժամը 15:00-ին (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության անձնագրային սպասարկման բաժնի առաջատար մասնագետի), ինչպես նաեւ 2015թ. հունվարի 14-ին, ժամը 11:00-ին (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տեղեկատվական վարչության արխիվի վարիչի) ՀՀ Ազգային ժողովի նստավայրում (Երեւան, Մ. Բաղրամյան 19):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10:00-ից մինչեւ 13:00-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթներին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկություններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (հեռ. 011 513-460): 

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ նաև այցելելով ՀՀ ԱԺ պաշտոնական կայք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել