ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն` դեկտեմբերի 11-ին, ժամը 16.49-ին ահազանգ է ստացվել, որ Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 1-ին կմ-ում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3 կմ-ում ամբողջությամբ այրվել է Է.Ղ.-ին պատկանող «Մոսկվիչ-2141» մակնիշի 01ՏL912 պետհամարանիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.40-ին, մարվել՝ 17.52-ին: