Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկացություն են տարածել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը ենթարկվել է հարձակման: Այս դեպքին իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրասյանը: Օմբուդսմենը գրել է.
«Ցավով տեղեկացա Արամ Մանուկյանի հետ կապված միջադեպի մասին: Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հետ և իրենից տեղեկացել դեպքի կոնկրետ մանրամասների մասին: Լևոն Զուրաբյանն Արամ Մանուկյանի բնակարանից ինձ հայտնել է իր դիտարկումները: Իմ ներկայացուցիչները շուտով նույնպես կլինեն դեպքի վայրում: Մեր հետագա գործողությունների մասին կտեղեկացնենք վաղը»: