Փաստաբանը` իր տան վրա կրակոցի մասին

Այսօր «Արմենպրես»-ը տեղեկություն է հաղորդել, որ կրակել են ՀՀ փաստաբանների պալատի անդամ Թամարա Յայլոյանի տան վրա:

Իրավաբան.net-ի հետ զրույցում տիկին Յայլոյանը փոխանցեց, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 9-ին: Նա ասաց, որ չի կարող պնդել, թե իր տան վրա միտումնավոր են կրակել. «Կրակոց կա պատուհանի վրա, գուցե այլ տեղ են կրակել, բայց կպել է իմ տան վրա: Հիմա ճշտվում են այդ հանգամանքները: Ըստ իմ վարկածի` ամենայն հավանականությամբ շներին են կրակել առավոտյան և պատահմամբ կպել են մեր պատուհանին»:

Փաստաբանը նաև հաղորդեց, որ իր անձի նկատմամբ որևէ դիտավորություն չի տեսնում. «Ես հաստատում եմ, որ իմ նկատմամբ որևիցե մեկը թշնամամք չի տածում»,- նշեց տիկին Յայլոյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել