Իրավական փորձաքննությունների ծառայության ավագ մասնագետի պաշտոնի համար մրցույթ

ՀՀ դատական դեպարտամենտը հայտարարում է փակ մրցույթ ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննություների ծառայության ավագ մասնագետի  թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Ծառայության ավագ մասնագետը գործում է դատարանի նախագահի խորհրդականի անմիջական ենթակայությամբ և հաշվետու է նրան, դատարանի նախագահի խորհրդականի ղեկավարությամբ փորձաքննություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումների նախագծերի կապակցությամբ, տալիս է եզրակացություններ, տեղեկանքներ, կազմում է որոշման նախագծեր, դատարանի նախագահի խորհրդականի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:
Ծառայության ավագ մասնագետն ունի Օրենքով, Աշխատակազմի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ): 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) բարձրագույն իրավաբանական կրթություն, դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ. 
բ) իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
դ) գրական հայերենի պատշաճ իմացություն.
ե) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի:

Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 13. 01. 2015թ.:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 20. 01. 2015 թվականին ժամը`15:00-ին, դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել